Yandex.Taxi Partner - Trip Taxi

Yandex.Taxi Partner - Trip Taxi Դարձեք մեր գործընկերը՝ ապահովեք ձեր բարձր եկամուտը։
Կ?

01/06/2021

Ասում են՝ մարդիկ իրենց ծննդյան տարեդարձին սովորաբար տխրում են, վերլուծում անցյալն ու բացթողումների համար սրտնեղում։ Բայց դա մեր մասին չէ։ Մենք այսօր անչա՜փ ուրախ ենք, որովհետև մեր տարեդարձը տոնում ենք՝ անցյալում թողնելով ձեռքբերումներով լի 5 տարիներ🥂🍾։

Այո՜, դուք չեք սխալվում, այսօր հայաստանյան Yandex Go-ի ծննդյան օրն է🎉։

Շնորհակալ ենք, սիրելի՛ ուղևորներ, որ վստահում եք մեզ։ Շնորհակալ ենք, սիրելի՛ վարորդներ, որ ձեր ներկայությամբ օր օրի էլ ավելի որակյալ եք դարձնում մեր ծառայությունը🤗։

Մեզ ու մեր մե՜ծ ընտանիքին բարի երթ ենք մաղթում🥰։

29/05/2021

Yandex Go-ն համագործակցում է լսողության խանգարում ունեցող վարորդների հետ

21/05/2021

Մեր օրերում երթևեկելիս առավել հարմար է քարտով վճարել․ առավելությունները բազմաթիվ են՝ կանխիկ գումար կամ մանրադրամ պահելու կարիք չկա, հնարավոր է առցանց վճարել ընտանիքի անդամների ուղևորության համար և անգամ զեղչեր ստանալ💳։

Քարտով վճարելիս Yandex Go-ի ուղևորները տարբեր հաղորդագրություններ են ստանում, օրինակ՝ գումարի սառեցման կամ ապասառեցման, մեկ կամ բազմակի դուրսգրումների մասին📲📩

«Սառեցում»-ը նշանակում է՝ քարտից գումար է սառեցվել, «ապասառեցում»-ը՝ քարտից գումարի գանձում տեղի չի ունենալու, այսինքն՝ այն կվերադառնա Ձեր բանկային հաշվին Ձեր բանկի սահմանած ժամկետում🤗։

Ուղևորության ժամանակ, հիշե՛ք, քարտից գումար է սառեցվում․ եթե ուղևորությունն ավելի կարճ կամ ավելի երկար է ձգվում, համակարգում տեղի է ունենում վերահաշվարկ, ինչի արդյունքում սառեցված գումարի մի մասը վերադարձվում է կամ հակառակը՝ ավելին է դուրս գրվում։ Նախքան ուղևորությունը գումար չի գանձվում‼️։

Եթե SMS հաղորդագրություն եք ստանում ուղևորության հաջորդ օրը, նշանակում է՝ գումարը, ամենայն հավանականությամբ, դուրս է գրվել քարտից կամ ապասառեցման հետևանքով այն վերադարձվել է Ձեզ📥:

Ի դեպ, հնարավոր է՝ հաղորդագրություն ստանաք մի քանի դուրսգրումների մասին, ինչը նշանակում է, որ գումարը ոչ թե միանգամից, այլ մաս-մաս է դուրս գրվել։

Եթե ինչ-ինչ պատճառով քարտից գումար դուրս չի գրվում, Yandex Go-ի հավելվածում ծանուցում եք ստանում, որ պարտք է գոյացել։ Պարտքի մասին հաղորդագրութուն կարող եք ստանալ ինչպես նույն օրը, այնպես էլ հաջորդ ուղևորությունից առաջ📆։

Ի դեպ, եթե ցանկանում եք գումարի գանձումների մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալ, պետք է դիմեք համապատասխան բանկ և վերցնեք կնքված քաղվածք📑։

Ապահով և մատչելի երթևեկություն ենք մաղթում🚕։

09/04/2021
09/04/2021

Սիրելի՛ վարորդներ, այսուհետև Ձեր վարկանիշը կամայականորեն չի ընկնի։ Համակարգն ավտոմատ կերպով կչեղարկի պրոմո կոդ ստանալու նպատակով խարդախություն կատարող ուղևորների գնահատականը😏։

Անվտանգ երթևեկություն🙌

Address

Nubarashen

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00
Sunday 08:00 - 20:00

Telephone

+37477730722

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yandex.Taxi Partner - Trip Taxi posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share