29/04/2026
Ծնողը անմիջապես ուզում է միջամտել ու լուծել իրավիճակը։
Բայց երբ մենք միշտ լուծում ենք խնդիրը, երեխաները չեն սովորում ինքնուրույն հաղթահարել կոնֆլիկտները։ Իսկ մեծանալով՝ դա ավելի է բարդանում։
Ե՞րբ չմիջամտել
— երբ ֆիզիկական վտանգ չկա
— երբ երկուսն էլ ունեն իրենց «ձայնը»
— երբ իրավիճակը հուզական չէ
Ե՞րբ միջամտել
— ֆիզիկական բռնության դեպքում
— ուժային անհավասարության դեպքում
— երբ վիճաբանությունը փակուղու մեջ է և չի ավարտվում
Եթե արդեն միջամտում եք՝ ինչպե՞ս անել դա
❌ Մի հարցրեք «Ո՞վ է մեղավոր»
✅ Հարցրեք երկուսին
«Ի՞նչ է պատահել»
«Ի՞նչ կուզեիք, որ կատարվեր»
«Ի՞նչ կարելի է անել հիմա», թողեք, որ իրենք առաջարկեն լուծումը
Ձեր նպատակը ոչ թե դատավոր լինելն է, այլ երեխաներին սովորեցնել կոնֆլիկտ լուծելու հմտություն։
Իսկ դուք ի՞նչ եք անում, երբ երեխաները վիճում են։ Կիսվեք մեկնաբանություններում։
#ծնողականխորհուրդ #երեխաներ #դաստիարակություն #Երևան