24/04/2024
Ապրիլի 24-ը համազգային ցավի ու համախմբման խորհրդանիշ է արդեն 109 տարի։ Մարդիկ անգամ հեռավոր բնակավայրերից են երեխաների հետ գալիս Երևան և բռնում Ծիծեռնակաբերդի ճանապարհը։ Իհարկե, մայրաքաղաքում ոտքով այդ ճամփան կտրել-անցնելը խորհրդանշական բնույթ ունի, սակայն միշտ չէ, որ հնարավոր է. մեկը տարիքով է, մյուսը՝ վատառողջ, մեկ ուրիշը՝ անհետաձգելի գործերի մեջ...
Yandex Go-ն համախմբված հայության մի մասնիկն է, հետևաբար թույլ չի տա, որ այդ օրը որևէ մեկը տեղաշարժի հետ կապված խնդիրների պատճառով չկարողանա ծաղիկ խոնարհել զոհերի հիշատակին։
Եվ այսպես, Երևանում ապրիլի 24-ին Start սակագնով բոլոր ուղևորությունները, որոնց վերջնակետը կնշվի Ծիծեռնակաբերդի բարձունքը, կարժենա խորհրդանշական 1 դրամ։ Սակայն վարորդները կստանան ամբողջական փոխհատուցում։
Չմոռանա՛ք մեքենա պատվիրելիս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նշել որպես վերջնական կանգառ։
Միասնականությունը ուժ է, որն անպարտելի է։